Հոդվածներ

«Ռեալը» ձեռք է բերել 19-ամյա կիսապաշտպանի
13.11.2026
58 0

19-ամյա կիսապաշտպան Լատիֆ Իսմանը պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։

Գործարքը պաշտոնապես հաստատվել է։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով Marca-ին։

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականին և կգործի մինչև 2030 թվականի հունիսը։

Ներկա պահին գանացի ֆուտբոլիստը հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Լոգրոնյես» ակումբի կազմում։ «Ռեալում» նա կլինի «Կաստիլիայի» ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am