Հոդվածներ

Ատլետիկո – Ռեալ Մադրիդ․ պայքար քառորդ եզրափակիչի ուղեգրի համար
12.03.2025
376 0

Նախախաղային դիտարկում | 12.03.2025 | Ռոդրիգո Սալամանկա (Realmadrid.com–ի լրագրող)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու ուղեգիրն է դրվելու խաղասեղանին մադրիդյան դերբիի այս գիշերային բախման ժամանակ։ «Ռեալը» կհյուրընկալվի «Մետրոպոլիտանոյում»՝ մրցելու «Ատլետիկոյի» հետ 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում (00:00)։

Անչելոտիի թիմը խաղին մոտենում է «Բեռնաբեուում» նախորդ շաբաթ գրանցած 2:1 հաշվով հաղթանակի ֆոնին։ Սա կլինի երկու թիմերի 11-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում։ Մինչ այժմ բոլոր փլեյ–օֆֆ փուլերում «Ռեալը» կարողացել է դուրս թողնել «Ատլետիկոյին», այդ թվում՝ Լիսաբոնում և Միլանում կայացած հիշարժան եզրափակիչներում։

Հաշվի առնելով պատմական առավելությունն ու մրցակիցը լավ ճանաչելը՝ թիմը փորձելու է ապահովել հաջորդ փուլ դուրս գալը՝ իհարկե, գիտակցելով խաղի բարդությունը։

Անչելոտին հանդիպումից առաջ ասել է․ «Ֆուտբոլիստներն ունեն ոգևորություն, մոտիվացիա և վճռականություն ամեն ինչ ներդնելու դաշտում»։ Իտալացին այս անգամ կարող է հույս դնել Բելինգեմի վրա, որը բացակայում էր առաջին խաղում։ Թիմում կլինեն նաև Մբապեն ու Վինի Ժունիորը՝ մեր գլխավոր ռմբարկուները ՉԼ-ում։ Երկուսն էլ գոլի հեղինակ դարձան նախորդ տուրի հանդիպման ժամանակ «Ռայոյի» դեմ։

Ատլետիկո

«Ատլետիկոն», որն այս պահին Լա Լիգայում երրորդ տեղում է ու վերջին տուրում պարտվել է «Խետաֆեին» (2:1), փորձելու է սեփական հարկի տակ շրջել դիմակայության ելքը։ Խուլիան Ալվարեսը, որը առաջին խաղում «Ատլետիկոյի» գոլի հեղինակը դարձավ, այս մրցաշարում թիմի լավագույն ռմբարկուն է՝ 7 գոլով։


Ամենակարդացված