«Ռեալ Մադրիդ» ՖԱ–ն տեղեկացնում է, որ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 24-ին կայանալիք բասկետբոլի Եվրոլիգայի հանդիպումը «Ռեալ Մադրիդի» և «Հապոել Թել Ավիվի» միջև կանցկացվի առանց հանդիսականների:
Սպորտում բռնության, ռասիզմի, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի պետական հանձնաժողովի նիստից հետո, որը խաղը հայտարարել է բարձր ռիսկայնության, «Ռեալ Մադրիդը» ընդունել է ոստիկանության կողմից տրված հանձնարարականը:
Այս խաղի համար ձեռք բերված տոմսերի արժեքը կվերադարձվի անմիջապես և ավտոմատ կերպով՝ առանց գնորդի կողմից լրացուցիչ պահանջի: Կանոնավոր բաժանորդագրությունների (abonos) դեպքում համապատասխան գումարը կփոխհատուցվի հաջորդ մրցաշրջանի երկարաձգման ժամանակ:
Հայերեն