Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է փոխել ակումբային գրանցումը։
El Chiringuito-ի պնդմամբ, Մադրիդի «Ռեալի» և ֆուտբոլիստի միջև նոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները տեղից չեն շարժվում։ Կողմերը դեռ ոչ մի անգամ համաձայնության չեն հասել։ Նշվում է նաև, որ Ռամոսը իր կարեիրայի շարունակության վերաբերյալ որոշումը կկայացնի մինչ հունվարի 1-ը։
Բանն այն է, որ Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հաջորդ ամռանը, ուստի հունվարից նա կարող է բանակցել այլ ակումբների հետ։
Նշվում է, որ պաշտպանը առաջարկներ ունի «ՊՍԺ»-ից և «Յուվենթուսից»։
Los Merengues, Realmadrid.am