Հոդվածներ

Մարսելինո. «Նա ինձ համար օրինակ է»
15.03.2025
517 0

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Վիլյառեալին» (15.03.2025, 21:30)

«Դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալի նախախաղային մամուլի ասուլիսը

 «Այսօր մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում  Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի՝ «Ռեալի» դեմ։ Կփորձենք առավելագույնն անել, որպեսզի դիմակայենք «սերուցքայիններին» ու հասնենք հաջողության։

Հասկանում ենք, որ դժվար է լինելու, բայց դա չի նշանակում, թե չենք փորձելու մեր բոլոր ուժերը ներդնել դրա համար։

Պետք է շատ լավ պաշտպանվենք, հակառակ դեպքում հաղթելը անհնար կլինի՝ հաշվի առնելով «Ռեալի» հիանալի կազմը։ Բայց պետք է նաև հարձակվենք և ընդհանուր առմամբ՝ հանդես գանք համարձակ։ Ամեն դեպքում, դյուրին չի լինելու, քանի որ մեր մրցակիցը այն թիմերից է, որոնք ամենաշատն են պահում գնդակը»։

«Անչելոտի՞ն, Նման փառահեղ ֆուտբոլիստն ու Եվրոպայի ամենահաջողակ մարզիչը միևնույն ժամանակ շատ համեստ, շփվող, հարգալից և բարի մարդ է, ու դա հիացմունքի է արժանի։ Ինձ համար նա օրինակ է թե՛ մասնագիտական, թե՛ անձնական տեսանկյունից»։

«Անչելոտիի խոսքերը հագեցած օրացույցի մասի՞ն։ Չեմ կարծում, թե նա բողոքում էր։ Հասկանալի է, որ «Ռեալի» համար նախընտրելի կլիներ խաղալ կիրակի օրը։

Այնուամենայնիվ, բոլոր ֆուտբոլիստներն էլ սովոր են շաբաթական 3 խաղ անցկացնել, ուստի չեմ կարծում, թե «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո կարճատև հանգիստը վճռորոշ ազդեցություն կունենա այսօրվա հանդիպման վրա։ Մենք կփորձենք խաղին բարձր տեմպ հաղորդել»։


Ամենակարդացված