«Ռեալի» վինգեր Վինիսիուսը փոխարինման մտավ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում ու կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը:
Բրազիլացու համար այս հանդիպումը 100-րդն էր «արքայական» ակումբի կազմում:
Նա այս նվաճմանը հասավ 20 տարեկան և 232 օրական հասակում:
Ավելի վաղ հասակում նման արդյունք են գրանցել միայն Ռաուլն (19 տարեկան և 177 օրական) ու Իկեր Կասիլյասը (20 տարեկան և 125 օրական):
Fanat, Realmadrid.am