Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Ռեալն» ու Վինիսիուսը չեն մոտեցել նոր պայմանագրին։
Ավելի վաղ Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը գրել էր, որ կողմերի միջև արդեն իսկ կա պայմանավորվածություն և մնում է միայն հստակեցնել վերջնական դետալները։
Ըստ The Athletic-ի, որևէ առաջխաղացում բանակցությունների մեջ չկա։ Դրանք սկիզբ են առել դեռ նախորդ տարվա հունվարից, սակայն մինչ օրս զգալի առաջըթնաց չի եղել։
Նշվում է, որ վինգերը դժվար թե այս ամռանը հեռանա «Ռեալից»։ Առաջին հերթին նա ամենից շատ ցանկանում է մնալ «Արրքայական» ակումբում, իսկ հետո՝ նա կարող է հեռանալ թիմից հաջորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով, որը ավելի շահավետ կլինի Վինիի համար։ ԱԱ-ում լավ ելույթը կարող է ամրապնդել նրա դիրքորոշումները բանակցություններում։
«Ռեալն» էլ իր հերթին դեռևս չի շտապում բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։ Ակումբը վստահ է, որ կերկարաձգի պայմանագրի ժամկետը, քանի որ երկու կողմերն էլ դա ցանկանում են։ Բացի Վինիսիուսի մնալու ցանկությունից, կարևոր դեր է խաղում նաև նրա ու Պերեսի ջերմ հարաբերությունները։
Առանցքային նշանակություն ունի ֆինանսական կողմը։ Ֆուտբոլիստի պահանջն ու ակումբի առաջարկը զգալիորեն տարբերվում են իրարից։
Los Merenues, Realmadrid.am
Հայերեն