Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը
01.03.2021
1940 0

Լա լիգայի 25-րդ տուրի՝ «Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է մտքերով:

«Մենք անցկացրինք լավ հանդիպում: Հնարավոր է՝ սկիզբն այդքան էլ հաջող չէր, սակայն գոլային պահեր ունեինք, հատկապես, առաջին կեսում: 2 միավոր կորցրինք՝ խաղալով տանը:

Հանդիպման ընթացքում փոփոխեցի խաղային սխեման, քանի որ կային բաներ, որոնք ինձ դուր չէին գալիս: 10-15 րոպե անց նորից անցանք 4-3-3-ի: Այնուամենայնիվ, փոփոխությունները դրական ազդեցություն ունեցան. խաղի մեկնարկից մեկ ժամ անց թիմն արդեն հոգնել էր, ու պետք էր նոր խաղացողներ դուրս բերել՝ դինամիկան պահպանելու համար:

Պետք է հանգստություն պահպանել, թիմին հանգիստ տալ ու շարունակել նույն ոգով. 3-4 գոլային պահ ունեցանք. այս արդյունքը չպետք է ազդի մադրիդյան դերբիի վրա: Պետք է փորձենք ցուցադրել գերազանց ֆուտբոլ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված