Հոդվածներ

Ասենսիոյի ապագան կորոշվի ամռանը
30.11.2021
692 0

«Արքայական» ակումբը արդեն իսկ սկսել է պլանավորել գալիք ամռանը կայանալիք տրանսֆերները, սակայն Մարկո Ասենսիոյի վերաբերյալ հստակ որոշում դեռ չի կայացվել։ 

«Ռեալում» կարող են գալ երկու տարբեր եզրահանգման՝ վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, կամ երկարաձգել նրա հետ գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված