Հոդվածներ

Հայտնի է Իսպանիայի գավաթի եզրափակչի անցկացման օրն ու ժամը
13.04.2025
1468 0

«Ռեալն» ու «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի եզրափակչի հանդիպումը կմեկնարկեն Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ 

Հանդիպումը կկայանա Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում ապրիլի 26-ին։

Ընթացիկ մրցաշրջանում թիմերը միմյանց դեմ երկու պաշտոնական հանդիպում են անցկացրել։ Կատալոնական ակումբը Լա Լիգայի շրջանակում կայացած խաղում առավելության է հասել 4։0 հաշվով, իսկ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում՝ 5։2 հաշվով։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված