Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ռաուլը կլքի «Կաստիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Այդ դերում նրան կփոխարինի «Ռեալի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Ալվարո Արբելոան։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Իսկ Ռաուլը իր հերթին կարող է մնալ «Արքայական» ակումբում։ Նա երկու տարբերակ ունի։ Առաջինն այն է, որ նա տեղ գտնի հիմնական թիմի մարզչական շտաբում։ Երկրորդ տարբերակը, սակայն, խաղադաշտից դուրս է։ Այն է՝ տեղ գտնել ակումբի ղեկավար կազմում։
Նշվում է, որ այս տարիների ընթացքում Ռաուլը բազում առաջարկներ է ունեցել այլ ակումբների հիմնական թիմերը գլխավորելու համար, սակայն մերժել է դրանք, քանի որ իրեն գնահատված է զգացել «Ռեալում» և վստահ եղել, որ իր աշխատանքը արդյունավետ է։
Իսպանացին «Կաստիլիայի» ղեկը ստանձնել է 2019/20 մրցաշրջանում։ Այդ պահից ի վեր թիմը նրա գլխավորությամբ անցկացրել է 178 խաղ, որոնցից 71-ում հաղթանակի հասել։
Los Merengues, Realmadrid.am