«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ամռանը կարող է հեռանալ թիմից, տեղեկացնում է todofichajes.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Լիոն»: Ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Միշել Օլան արդեն կապ է հաստատել Բենզեմայի ներկայացուցիչների հետ ու նախնական փուլում քննարկել հնարավոր տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ Կարիմը «Լիոնում» հանդես է եկել 2004-2009 թվականներին:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am