«Լեգանեսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Ֆեդե Վալվերդեն կիսվել է իր տպավորություններով։
Ուրուգվայցին դուրս էր եկել խաղադաշտ ավագի թևկապով և մեկնաբանել է այդ ամենը։
«Առաջին հերթին մտածում եմ հաղթանակի մասին։ Կարևորն այն է, որ շարունակենք միավորներ վաստակել ու մոտենալ «Բարսելոնային»։ Ես ուրախ եմ, քանի որ այսօր կատարվեց երազանքս՝ դառնալ նման մեծագույն ակումբի ավագը։ Ինձ հետ էր իմ կինը, բայց ես շատ կուզեի, որ այստեղ լինեին նաև ծնողներս։ Շատ երջանիկ եմ, գոհ ու հպարտ, որ կարող եմ ներկայացնել «Ռեալը» նման մակարդակով։
Այս օրն ինձ համար շատ յուրահատուկ է։ Ես շնորհակալ եմ բոլոր ավագներին, ովքեր եղել են այս ակումբում՝ Ռամոսին, Նաչոյին, Մարսելոյին, Կարիմին, Կարվախալին, Մոդրիչին ու Վասկեսին։ Նրանք փոխանցել են մեզ այս ակումբի արժեքները, սովորեցրել, թե ինչպես է պետք պաշտպանել «Ռեալի» գերբը». նշել է Վալվերդեն։
Los Merengues, Realmadrid.am