Հոդվածներ

Խաբի Ալոնսոն՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին
28.03.2025
1338 0

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

«Ես դեռ որևէ որոշում չեմ ընդունել։ Այո, անցյալ շաբաթ Իսպանիայում էի, բայց ոչ ոքի հետ չեմ խոսել։ Ժամկետներ սահմանված չեն։ Ես շարունակում եմ լիովին կենտրոնացած մնալ այս մրցաշրջանի վրա, մենք այս պահին կարևորագույն հատվածում ենք»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Bulinews-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խաբի Ալոնսոն համարվում է «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի փոխարինելու հիմնական թեկնածուն։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորլ է 2022 թվականին։ 2023/2024 մրցաշրջանի արդյունքներով իսպանացի մասնագետի ղեկավարության տակ գտնվող ակումբը հռչակվել է Բունդեսլիգայի չեմպիոն, հաղթել Գերմանիայի գավաթը և դարձել Եվրոպա լիգայի արծաթե մեդալակիր։