«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ իր թիմը կշարունակի պայքարել՝ չնայած բոլոր դժվարություններին։
«Ես ինձ շատ լավ եմ զգում։ Չնայած բոլոր բարդություններին, որոնք մենք ունեցել ենք վերջին շրջանում, մենք շարունակում ենք պայքարել։ Ոչ ոք չի էլ մտածում, որ դեկտեմբերին հնարավոր է ինչ որ բան հաղթել, սակայն պետք է մնալ խաղի մեջ, ու չնայած այն բարդ իրավիճակին, որի մեջ մենք հայտնվել ենք, շարունակելու ենք պայքարել ինչպես միշտ։
Երբ շարք վերադառնան Վինիսիուսը, Կամավինգան, Ալաբան... մենք կպայքարենք էլ ավելի ուժեղ». հայտարարել է Կարլո Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am