• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Սա վերջին անգամն էր, երբ խաղացինք առանց նվազագույնը 72 ժամ հանգստի»

Հոդվածներ

Անչելոտի․ «Սա վերջին անգամն էր, երբ խաղացինք առանց նվազագույնը 72 ժամ հանգստի»
16.03.2025
328 0

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին» և հաղթեց 2։1 հաշվով։

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Այս խաղում կարողացանք հաղթահարել դժվար պահերը, որոնք հիմնականում խաղակեսերի մեկնարկում էին։ Այնուհետ սկսեցինք ավելի լավ վերահսկել գնդակը, ստեղծեցինք վտանգավոր պահեր և վերջում խփեցինք 2 գոլ։

Ինձ հպարտության զգացում է պատում՝ հաշվի առնելով և՛ անհրաժեշտ հանգստի բացակայությունը, և՛ փայլուն խաղ ցուցադրած «Վիլյառեալը»։ Թիմը ֆիզիկապես ամբողջովին սպառված էր։

Պետք է շնորհակալություն հայտնեմ խաղացողներին՝ այսօր ցուցաբերած հսկայական ջանքերի և մրցաշրջանի ընթացքում դրսևորած բնավորության համար։ Այսօրվա հաղթանակը հիանալի կերպով արտացոլում է թիմի քրտնաջան աշխատանքը»։

«Մենք երկու անգամ դիմել էինք Լա Լիգային՝ խնդրելով տեղափոխել «Վիլյառեալի» հետ խաղը, սակայն ոչինչ չփոխվեց։ Սա վերջին անգամն էր, երբ խաղում էինք առանց նվազագույնը 72 ժամ հանգստի։ Եթե նման բան կրկնվի, մենք չենք խաղա»։

«Վաղվա՝ «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» հանդիպու՞մն։ Կարևորն այն է, որ այսօր մենք հաղթեցինք «Վիլյառեալին»։ Իհարկե, դիտելու եմ առաջիկա խաղը, այն խոստանում է հետաքրքիր լինել։ Վաղը ես սովորական ֆուտբոլասեր կլինեմ»։