Նաչոն «Խետաֆեի» դեմ խաղում 90 րոպե խաղաժամանակ ստացավ և տարավ իր 150-րդ հաղթանակը «Ռեալի» կազմում։
Իսպանացին այս ցուցանիշին հասել է «Սերուցքայինների» կազմում անցկացրած 212 խաղերի արդյունքում։
«Ռեալի» կազմում հանդես եկած տարիների ընթացքում Նաչոն հաղթել է գրեթե ամեն ինչ։ Ընդհանուր առմամբ նա նվաճել է 17 տիտղոս։
«Խետաֆեի» դեմ տարած հաղթանակը Նաչոյի համար նաև 100-րդն էր Լա Լիգայում։ Այս մրցաշարում նա մասնակցել է 143 հանդիպման։
Մնացած 50 հաղթանակներից 27-ը Նաչոն տարել է ՉԼ-ում, 20-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում և ևս երեքը՝ ԱԱԱ-ում։
Los Merengues, Realmadrid.am