• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆրիմպոնգը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում» կամ «Բարսայում»

Հոդվածներ

Ֆրիմպոնգը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում» կամ «Բարսայում»
11.03.2025
789 0

Ժերեմի Ֆրիմպոնգը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Ըստ Sky Sport-ի, 24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ամռանը հեռանալ «Բայերից»։ Նա գերադասում է կարիերան շարունակել «Ռեալում» կամ «Բարսելոնայում»։ 

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ նա կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա, սակայն անձամբ ֆուտբոլիստը այդ տարբերակին համաձայն չէ։ Նա կարծում է, որ Անգլիայի առաջնությունը չափազանց կոպիտ է լինելու իր համար։

Ընթացիկ մրցաշրջանում նիդերլանդցի ֆուտբոլիստը «Բայերի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված