• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Էդուարդո Կամավինգայի ծառայություններով

Հոդվածներ

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Էդուարդո Կամավինգայի ծառայություններով
10.03.2025
123 0

Էդուարդո Կամավինգան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։

Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկացմամբ, անգլիական ակումբը ֆրանսիացուն ներառել է ամառային տրանսֆերային պատուհանի համար կազմվող իր ցուցակում և ակտիվորեն հետևում է նրան։ CAA Stellar գործակալությունը, որը ներկայացնում է ֆուտբոլիստի շահերը, արդեն իսկ կապ ունի մանչեսթերյան ակումբի հետ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք համագործակցել են Օմար Մարմուշի տրանսֆերի միջոցով։

Մի քանի այլ ակումբներ ևս 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածություն ցուցաբերում են, սակայն Կամավինգան դեռ չի որոշել, թե արդյո՞ք ցանկանում է լքել «Ռեալը», թե՝ ոչ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2029 թվականը։

Los Merengues, Realmadrid.am  


Ամենակարդացված