Մադրիդի «Ռեալի» նախագահական խորհուրդը՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի նախագահությամբ, 2023 թվականի հուլիսի 17-ին կայացած նիստում հավանություն է տվել Անդամների Գլխավոր Ասամբլեային՝ Խոսե Մարտինես Պիրիին ակումբի պատվավոր նախագահ նշանակելու համար:
78-ամյա Պիրին Մադրիդի «Ռեալում» ելույթ է ունեցել 1964-1980 թվականներին, Իսպանիայի հավաքականի նախկին անդամ է: Կենտրոնական կիսապաշտպանը «Ռեալի» մարզաշապիկով անցկացրել է 502 խաղ, խփել 150 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: Իսպանիայի հավաքականի կազմում Պիրին անցկացրել է 41 խաղ, խփել 16 գոլ:
Fenomeno, Realmadrid.am