Մադրիդի «Ռեալում» վստահ են, որ Ոսկե գնդակը ստանալու է Վինիսիուս Ջունիորը։
As-ի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ մրցանակի դափնեկրի մասին որևէ ինֆորմացիայի արտահոսք տեղի չի ունեցել, «Ռեալում» վստահ են, որ հենց բրազիլացուն է այն բաժին հասնելու։ «Արքայական» ակումբում չեն տեսնում նախորդ մրցաշրջանի արդյունքում ավելի լավ թեկնածուի, ում կարող են տալ մրցանակը։
Ոսկե գնդակի հանձման արարողությունը տեղի է ունենալու Փարիզում հաջորդ երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին։
Los Merengues, Realmadrid.am