Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3–1 հաշվով (առաջին խաղը՝ 2–3) առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
Կիլիան Մբապե․ «Ես ուզում եմ պատմություն կերտել «Ռեալի» հետ։ Մանկուց երազել եմ այս մասին։ Ինձ համար այս ակումբում խաղալը ավելի կարևոր է, քան «Ոսկե գնդակը» ստանալը։ Հարմարվելու ժամանակահատվածն ավարտվեց, հիմա եկել է ժամանակը հիանալի խաղ ցուցադրելու»։
«Մրցաշրջանի լավագույն ռմբարկուն դառնա՞լը։ Շատ շնորհակալ եմ Վինիսիուսին ու Ռոդրիգոյին՝ փոխանցումների համար, բայց ամենակարևորը տիտղոսներ նվաճելն է։ Ես արդեն շատ անգամ եմ դարձել լավագույն ռմբարկու, այնպես որ, դա ինձ համար կարևոր չէ»։
«Զիդանը ժպտու՞մ էր իմ գոլից հետո։ Զիզուն կուռք է ինձ համար՝ ինչպես որպես ֆրանսիացի, այնպես էլ «Ռեալի» ֆուտբոլիստի տեսանկյունից։ Եթե Զիդանը ժպտում է՝ նայելով իմ խաղը, ուրեմն ես աշխարհի ամենաերջանիկ տղան եմ»։
«Ռեալ Մադրիդը» իմ կարիերայի ամենաուժեղ թի՞մն է։ «Մոնակոն» ու ՊՍԺ-ն հրաշալի թիմեր են, բայց «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է»։
«Բայեր» թե «Ատլետիկո» հաջորդ փուլու՞մ։ Ես կընտրեմ «Ատլետիկոյին», որովհետև այդ դեպքում կխնայենք ճանապարհի վրա ծախսվող ժամանակը»։
Ռոդրիգո․ «Հնարավոր է՝ սա մեր լավագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում, քանի որ մեզ դիմակայեց շատ բարդ մրցակից։
Առաջին անգամ «Մանչեսթեր Սիթիի» դեմ ամբողջ հանդիպման ընթացքում ավելի լավը մենք էինք և արժանիորեն դուրս եկանք 1/8 եզրափակիչ»։ Լավ, պետք է վազեմ, «Սանթոսը» խաղում է Նեյմարի հետ միասին (հաղթել են 3:0 – նշում)»։
Ռ. Ասենսիո․ «Հիմնական կազմում տեղ ունենալու՞ եմ արժանի։ Ոչ, այդ որոշումը Անչելոտին է կայացնում»
«Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ ու փորձում եմ օգտվել ինձ տրված յուրաքանչյուր հնարավորությունից»։
«Իմ գոլային փոխանցումը Մբապե՞ին։ Շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին։ Տեսա, որ Կիլիանը վազում է պաշտպանների մեջտեղով և ուղարկեցի փոխանցում, որից նա օգտվեց»։
«Բայե՞ր» թե «Ատլետիկո» 1/8 եզրափակչում։ Տարբերություն չկա, մենք «Ռեալ Մադրիդն» ենք»։