• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո

Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո
20.02.2025
522 0

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3–1 հաշվով (առաջին խաղը՝ 2–3) առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:

Ռեալ Մադրիդը» 35 հարված է կատարել «Մանչեսթեր Սիթիի» դարպասին ՉԼ փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում (20 հարված առաջին խաղում, 15՝ պատասխան հանդիպման ընթացքում): Սա լավագույն արդյունքն է այն թիմերի դեմ, որոնց գլխավորել է Գվարդիոլան։

Անչելոտին հաղթել է Գվարդիոլայի դեմ ՉԼ փլեյ-օֆֆի 5 դիմակայություններից 4-ում։

Մբապեի առաջին գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփվեց 17 փոխանցումներից բաղկացած հարձակման արդյունքում։ Սա ՉԼ-ի պատմության երկրորդ լավագույն ցուցանիշն է, իսկ ռեկորդը պատկանում է «Շախտյորին», որը 2017-ին 24 փոխանցումից հետո գրավել էր «Սիթիի» դարպասը։

 Մբապեի առաջին գոլը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (3 րոպե, 35 վայրկյան) դարձավ «Ռեալի» ամենավաղ խփած գոլը ՉԼ-ի պատասխան փլեյ-օֆֆ հանդիպումներում։

Մբապեն ՉԼ/ԵՉԳ պատմության միակ ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկ է գրանցել և՛ «Բեռնաբեուում», և՛ «Կամպ Նոուում»։

Մբապեն 7 գոլ է խփել Գվարդիոլայի թիմերի դեմ ՉԼ-ում։ Սա լավագույն արդյունքն է Մեսսիի հետ միասին։ Ֆրանսիացուն այդ ցուցանիշին հասնելու համար պահանջվեց 7 հանդիպում, իսկ Մեսսին՝ 8։


Ամենակարդացված