Մադրիդի «Ռեալի» վարձակալված հարձակվող Էնդրիկը շարունակում է փայլել «Լիոնում»։
Բրազիլացին գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի՝ «Սելտայի» դեմ խաղի 87-րդ րոպեին և ոչ-ոքի պարգևել իր թիմին՝ 1:1։
19-ամյա հարձակվողը ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 11-րդ հանդիպումը։ Այդ ընթացքում նա դարձել է 6 գոլի հեղինակ և 4 անգամ գոլային փոխանցում է կատարել թիմակիցներին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն