Վինիսիուս Ջունիորը հերթական անգամ անդրադարձել է Լա Լիգայում գրանցված ռասիզմի դեպքերին։
«Այս հանգստյան օրերին ես չեմ խաղալում։ Բայց միայն շաբաթ օրը ռասիզմի դրսևորման երեք դեպք է եղել Իսպանիայում։ Ես ամբողջովին աջակցում եմ Ակունիային և «Սևիլիայի» մարզիչ Կիկե Ֆլորեսին, ինչպես նաև «Ռայո Մահադաոնդայի» ֆուտբոլիստ Սաարին։ Թող նրանց համարձակությունը ուժ տա բոլորին։
Ռասիստները պետք է գտնվեն, իսկ հանդիպումները պետք է չշարունակվեն, քանի դեռ նրանք տրիբունաներում են։ Մենք կհաղթենք միայն այն ժամանակ, երբ ռասիստները հեռանան մարզադաշտից ու հայտնվեն բանտերում։ Դա այն տեղն է, որին նրանք արժանի են». նշել է բրազիլացին։
Los Merengues, Realmadrid.am