Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3–1 հաշվով (առաջին խաղը՝ 2–3) առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը։
«Այսօր մենք լավ խաղացինք․ պաշտպանությունում, հարձակման ժամանակ, անցումների ընթացքում և գնդակի վերահսկման մեջ՝ գործեցինք կոմպակտ ու թիմային։ Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը։ Մեր նպատակն է հաղթել ՉԼ-ում, և, վերջապես, մենք գտել ենք մեր խաղային հավասարակշռությունը։ Հիմա պետք է շարունակենք նույն կերպ։
Այս խաղը մրցաշրջանի լավագո՞ւյնն էր։ Կարծում եմ՝ այո, որովհետև բոլոր առումներով ամբողջական հանդիպում անցկացրինք։ Առանց գնդակի մենք շատ լավ էինք աշխատում։ Մեր պլանն է շարունակել պաշտպանվել 4-4-2 սխեմայով»։
«Մանչեսթեր Սիթին» հարձակման գծում կորցրել էր շատ որակներ Հոլանդի բացակայության պատճառով»։
«Մբապեն, Ռոդրիգոն, Վինիիսուսը և Բելինգեմը կարող են միասին խաղալ… Առանձնակի հաճույք է դիտել նրանց ելույթները։ Նրանք մրցակցի դարպասին շատ վտանգավոր են»։
«Ու՞մ հետ ենք ցանկանում խաղալ ՉԼ-ի 1/8 եզրափակչում՝ «Ատլետիկո» թե՞ «Բայեր»։ Չգիտեմ։ Հիմա պարզապես ուզում եմ հանգստանալ (ծիծաղում է)։ Մենք պետք է հարգանքով վերաբերվենք երկու թիմերին էլ»։
«Ռ. Ասենսիոյի խա՞ղը։ Եթե առանձին ֆուտբոլիստների մասին խոսենք, ապա այսօր բոլորը գերազանց հանդես եկան։ Լավ հանդիպում անցկացրին Մենդին, Ռյուդիգերը, Վալվերդեն… Մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ այսօր լավ խաղացին։ Առանձնահատուկ պետք է նշենք Ռոդրիգոյի և Բելինգեմի կատարած պաշտպանողական աշխատանքը։
Ասենսիոյի գոլային փոխանցումը Մբապեի գոլի դրվագո՞ւմ։ Նա շատ լավ է խաղում, պետք է շարունակի նույն կերպ։ Ռաուլը շատ է օգնում մեզ»։
«Չուամենին կարևոր ֆուտբոլիստ է։ Օրելիենը ոչ Կրոսն է, ոչ Մոդրիչը, ոչ էլ Սեբալյոսը, բայց նաև Սեբալյոսն ու Կրոսը չեն կարող լինել Չուամենի։ Նրանք տարբեր որակներ ունեցող խաղացողներ են»։
«Սեբալյոսը լավ մարզավիճակում է։ Նրա շնորհիվ մենք ավելի շատ ու ավելի լավ ենք վերահսկում գնդակը»։
«Վալվերդեին դուր է գալիս խաղալ պաշտպանության աջ եզրումմ, բայց նրա օգտագործումը այդ դիրքում հարկադրված քայլ է։ Երբ Լուկասը վերադառնա, Ֆեդերիկոն կարող է պարզապես լինել աջ եզրի տարբերակներից մեկը։ Լուկասն այս մրցաշրջանում շատ լավ հանդիպումներ է անցկացրել»։
«Կարո՞ղ է Մբապեն հասնել Ռոնալդուի արդյունքներին։ Նա ունի այդ մակարդակին հասնելու համար անհրաժեշտ որակները։ Ամեն դեպքում, Կիլիանին դեռ շատ աշխատանք է սպասվում, քանի որ Կրիշտիանուն սահմանել է շատ բարձր նշաձող»։