Խավիեր Տեբասը բարձր է գնահատել Կիլիան Մբապեի խաղը Լա Լիգայի վերջին տուրերում։
«Ես կասեմ այն, ինչ ասում էի այն ժամանակ, երբ բոլորը նրան սպանում էին։ Այս ֆուտբոլիստը չի մոռացել, թե ինչպես է պետք խաղալ ֆուտբոլ և նա մեծ փառք կբերի «Ռեալին» ու ողջ իսպանական ֆուտբոլին։ Վերջին խաղերին մենք հենց դա էլ տեսնում ենք». նշել է Լա Լիգայի նախագահը։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում ֆրանսիացի հարձակվողը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 15 գոլի հեղինակ։ Ռմբարկուների ցուցակում նա զիջում է միայն Ռոբերտ Լևանդովսկիին, ով իր անվան դիմաց 17 գոլ ունի գրանցած։
Los Merengues, Realmadrid.am