Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3–1 հաշվով (առաջին խաղը՝ 2–3) առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
«Արքայական ակումբի» կազմում հեթ–տրիկ գրանցեց Կիլիան Մբապեն(4', 33՛, 61՛), իսկ «քաղաքայինների» հեղինակության գոլը խփեց Նիկո Գոնսալեսը (90+2'):
«Ռեալը» հաջորդ փուլում ուժերը կչափի կամ Լևերկուզենի «Բայերի», կամ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։