«Վալյադոլիդը» վերադառնում է Լա Լիգա։ Ռոնալդոյի թիմը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը, նախքան մրցաշրջանի մեկնարկը։
UOL-ի փոխանցմամբ, Ռոնալդոն իր երկու հայրենակիցներ՝ Մարսելոյին և Դանի Ալվեսին ցանկաում է տեսնել իր թիմում։
Նախկին ֆուտբոլիստը, ում պատկանում է ակումբի բաժնետոսմսերի 51%-ը, նաև հանդիսանում է ակումբի նախագահը։ Նրա կարծիքով Մարսելոյի և Ալվեսի տեղափոխությունը հնարավորություն կտա թիմին նաև ավելի լավ պայմանագրեր կնքել հովանավորների հետ։
Ֆենոմենը հույս ունի, որ իր հայրենակիցները կգնան աշխատավարձի զգալի կրճատման, քանի որ «Վալյադոլիդը» ի վիճակի չի լինելու վճարել այնքան, որքան նրանք վաստակում էին իրենց նախկին ակումբների կազմում։
Los Merengues, Realmadrid.am