Հոդվածներ

«Ռեալն» ու «Բարսելոնան» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն
14.09.2021
2733 0

«Լեսթերի» ֆուտբոլիստ Յուրի Տիլեմանսի վստահ խաղը իր վրա է սևեռել գրանդների ուշադրությունը։ Հետաքրքրված ակումբների թվում են երկու իսպանական գրանդներ՝ «Բարսելոնան» ու «Ռեալը»։

Բելգիացին «Լեսթերի» հետ մինչև 2023 թվականը գործող պայմանագիր ունի, ու կարիերայի շարունակության ավելի հեռանկարային տարբերակներ է փնտրում։

«Նոր ոչինչ չկա։ Ես դեռ «Լեսթերում» եմ, ես պատրաստ եմ ողջ ուժերդ ներդնել հանուն այս ակումբի։ Ես միշտ այդպես եմ վարվել, իսկ հիմա պատրաստ եմ ավելիին։

Պայմանագրիս շուրջ ստեղծված իրավիճակը սովորական է ֆուտբոլային աշխարհի համար։ Շշուկներ են, քանի որ դեռ չեմ ասել, որ պատրաստ եմ նոր պայմանագիր ստորագրել, բայց հակառակը նույնպես չեմ ասել»,- հայտարարել է ֆուտբոլիստը։

Տիլեմանսը «Լեսթեր» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ «Մոնակոյից»։ Առաջին մրցաշրջանը նա վարձավճարով է հանդես եկել, որից հետո անգլիական ակումբը 45 մլն եվրոյի դիմաց գնել է նրա տրանսֆերը։

«Լեսթերի» կազմում Տիլեմանսը մասնակցել է 113 խաղի՝ նվաճելով երկու տիտղոս. Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը։