Վաղը Մադրիդի «Ռեալը» կսկի ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու իր պայքարը՝ հյուրընկալվելով «Մանչեսթեր Սիթիին»։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նախախաղային ասուլիսի ժամանակ կսիվել է իր ակնկալիքներով։
«Սա արդեն գրեթե «Կլասիկո» է, խաղը հետաքրքիր է լինելու, ինչպես և նախորդները։ Շատ բարդ է գուշակելը, թե ինչ տեղի կունենա, քանի որ ամեն ինչ կախված է լինելու դետալներից ու անհատականություններից։ Սրանք շատ բարձր մակարդակի հանդիպումներ են, և պետք է ցույց տալ լավագույն խաղը։
Ես մինչև հիմա էլ կարծում եմ, որ «Սիթին» Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է, իսկ նրանց մարիզչը լավագույնն է այս մրցաշարում։
Չնայած այն իրավիճակին, որում հայտնվել ենք, ես ամեն դեպքում կարծում եմ, որ մենք ունակ ենք պայքարելու։
Վստահ եմ, որ այն ակումբը, որն այս պայքարում հաղթող դուրս կգա, շատ երկար կգնա այս մրցաշարում». նշել է իտալացի մասնագետը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին։
Los Merengues, Realmadrid.am