Հոդվածներ

«Ռեալը»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)
16.01.2022
4413 0

Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալը» Սաուդյան Արաբիայի «Քինգ Սահդ» մարզադաշտում ուժերը չափեց Բիլբաոյի «Ատլետիկի» հետ ու 2-0 հաշվով առավելության հասավ վերջինիս նկատմամբ։

Խաղի հաշիվը բացվեց 38-րդ րոպեին. աչքի ընկավ Լուկա Մոդրիչը և թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին Կարիմ Բենզեման 11-մետրանոցը դիպուկ իրացնելով կրկնապատկեց «սերուցքայինների» առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 2-0։

Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ 12-րդ անգամ նվաճում է Իսպանիայի սուպերգավաթը։


Ամենակարդացված