«Ռեալի» վինգեր Ռոդրիգոն, գոլի հեղինակ դառնալով «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում (5:1), իր 13-րդ գնդակը խփեց Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:
Երիտասարդ ֆուտբոլիստն այդ ցուցանիշով հավասարվեց իր հայրենակցին՝ լեգենդար Ռոնալդոյին:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը «Ռեալի» գույները պաշտպանել է 2002-2007 թվականներին:
Fanat, Realmadrid.am