Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ամբողջությամբ ապաքինվել է վնասվածքից ու մասնակցել այսօրվա մարզմանը:
Զինեդին Զիդանը «Կլասիկոյին» նախորդող մամուլի ասուլիսի ընթացքում հաստատել է, որ իսպանացի պաշտպանն ապաքինվել է ու մասնակցելու է խաղին:
«Նա մեր ավագն է, մեր առաջատարը, ու մենք չենք պատրաստվում նրան ռիսկի ենթարկել: Նա ապաքիվել է վնասվածքից ու կլինի մեզ հետ: Խոսքը հարյուր տոկոսով պատրաստ լինելու մասին է, ու Սերխիոն պատրաստ է»,- ասել է Զիդանը:
Fenomeno, Realmadrid.am