«ԱԶ»-ի կիսապաշտպան Կես Սմիթը գրավել է «Ռեալի», «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» ուշադրությունը։ Այս մասին տեղեկացնում է As-ը։
Միևնույն ժամանակ նշվում է, որ կատալոնացիները այս պահին կենտրոնացած են Ռոդրիի տրանսֆերի վրա, իսկ «Ռեալը» կիսապաշտպանությունում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրումներ չի նախատեսում, եթե այդ գծի ֆուտբոլիստներից որևէ մեկը չհեռանա թիմից։ Իսկ ահա «Ատլետիկոն» արդեն ձեռք է բերել Մորտեն Յուլմանդին, ով կատարում է գրեթե նույն դերն, ինչ Սմիթը։
Նշվում է, որ «Ատլետիկոն» Սմիթի տրանսֆերի վրա աշխատում էր ձմռանը, սակայն «ԱԶ»-ը հրաժարվել էր բաց թողնել նրան։
20-ամյա ֆուտբոլիստը չի բացառում, որ ևս մեկ մրցաշրջան կմնա իր ներկայիս թիմում, սակայն հաջորդ տարի նախատեսում է հեռանալ։ Նրա տրանսֆերային արժեքը կարող է գնահատվել 60 մլն եվրո։
Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Սմիթը մասնակցել է 26 հանդիպման, դարձել 3-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն