Մադրիդի «Ռեալը» աչք է դրել «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբայի վրա։
RMC Sport-ի տեղեկություններով, 23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակն է։
Սակայն լոնդոնյան ակումբի չի պատրաստվում բաժանվել իր ֆուտբոլիստից, որին համարում է լավագույն պաշտպանն աշխարհում։
Նշվում է, որ «Արսենալը» այնքան մեծ գումար կպահանջի «Ռեալից» Սալիբայի տրանսֆերի համար, որ «Սերուցքայինները» ստիպված կլինեն հրաժարվել իրենց ծրագրից։ Եթե ամեն դեպքում տեղափոխությունը կայանա, ապա Սալիբան պետք է դառնա պատմության ամենաթանկարժեք կենտրոնական պաշտպաններից մեկը։
Los Merengues, Realmadrid.am