Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն սրունքի վնասվածքի պատճառով կարող է վիրահատության ենթարկվել։ Այն նրան անհանգստացնում է տարեսկզբից։
Ըստ Marca-ի տվյալների՝ վիրահատական միջամտության մասին որոշումը պետք է կայացվի մոտ ապագայում։
Խոսքը փոքր ճաքի մասին է, որը խաղացողին անհանգստացնում է դեռ հունվարից։ Վիրահատության հեռանկարը Ասենսիոյի առջև ծառացած էր դեռ նախորդ մրցաշրջանի վերջում։ Կոնսերվատիվ (ոչ վիրահատական) բուժումը արդյունք չի տվել, ինչպես և բազմաթիվ մասնագիտացված պրոցեդուրաները, որոնք ուղղված էին վնասված հատվածի ծանրաբեռնվածության թեթևացմանը և վերականգնման արագացմանը։
Խնդիրը կրկին գլուխ է բարձրացել օգոստոսին՝ մկանային վնասվածքից ապաքինվելուց հետո։ Տհաճ զգացողությունները դեռ պահպանվում են, և խնդրահարույց գոտում ցավի նոր սրացումը կարող է վճռորոշ գործոն դառնալ, որպեսզի Ասենսիոն որոշի ենթարկվել վիրահատության։
Ընթացիկ երեք շաբաթյա ընդմիջման ժամանակ Ասենսիոն վերջին փորձն է արել ինքնուրույն հաղթահարել վնասվածքը։ Նրան մոտիվացնում էր «Վիլյառեալի» դեմ խաղում մեկնարկային կազմում դուրս գալու հեռանկարը։ Սակայն վնասվածքը ստիպում է որոշում կայացնել՝ ամենայն հավանականությամբ անհապաղ, որպեսզի նա կարողանա վերադառնալ օպտիմալ մարզավիճակին։
Ենթադրվում է, որ նման վիրահատությունը կարող է պահանջել 2-ից 3 ամիս վերականգնողական շրջան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն