Սաուդիան Արաբիան ներկայացնող մի քանի ակումբներ երազում են իրենց կազմում տեսնել Վինիսիուսին։ ESPN-ի տեղեկություններով, PFI-ի ներկայացուցիչները նախորդ ամիս կապ են հաստատել բրազիլացու ներկայացուցիչների հետ։ Կողմերը միմյանց հետ կապի մեջ են եղել դեռ նախորդ ամռանը, սակայն այդ ժամանակ Վինիսիուսը հրաժարվել էր բանակցություններից։
Սաուդիան Լիգայի նախագահ Օմար Մուգարբելը Marca-ի հետ զրույցի ընթացքում հաստատել էր հետաքրքրվածությունը «Ռեալի» վինգերի նկատմամբ։ Նա նաև նշել էր, որ Վինիին իր կազմում է ցանկանում տեսնել «Ալ-Հիլալի», որտեղ այժմ հանդես է գալիս նաև Նեյմարը։
Իհարկե, Ֆլորենտինո Պերեսը հենց այնպես բաց չի թողնի իր գլխավոր աստղերից մեկին։ Սակայն Վինիսիուսի տեղափոխությունը Սաուդիան Արաբիա ամբողջությամբ բացառել պետք չէ։ Ըստ El Chiringuito-ի լչագրող Խոսեմ Պեդրերոլի, «Ռեալը» գործարքը իրականություն դարձնելու համար երկու պայման է առաջ քաշել։
Առաջին հերթին, բրազիլացուն իրենց կազմում տեսնել ցանկացող ակումբները պետք է բանակցություններ վարեն ոչ թե ֆուտբոլիստի շրջապատի, այլ հենց «Արքայական» ակումբի հետ։
Երկրորդ պայմանն այն է, որ նրա տրանսֆերի համար պայքարող ակումբը պետք է առնվազն 1 մլրդ եվրո վճարի։ «Սերուցքայինները» այդ գումարի չափից ցածր առաջարկները կտրուկ կմերժեն։ 250-300 մլն եվրոն բավարար չի լինի։
Los Merengues, Realmadrid.am