Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Վալյադոլիդ» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
26.01.2025
993 0

Իսպանիայի առաջնության 21–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Մբապեի հեթ–տրիկի շնորհիվ չոր հաշվով հաղթանակ տոնեց «Վալյադոլիդի» նկատմամբ։

«Ռեալ Մադրիդը» վերջին 8 արտագնա խաղերում 7 հաղթանակ է տարել «Վալյադոլիդի» դեմ։

 «Ռեալ Մադրիդը» 17 անընդմեջ խաղում չի պարտվել «Վալյադոլիդին»։

«Ռեալ Մադրիդը» 13 անընդմեջ խաղում խփել է 2+ գոլ։ Նմանատիպ արդյունք վերջին անգամ գրանցվել էր 1960/61 մրցաշրջանում։

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայի 31 անընդմեջ արտագնա խաղում խփել է առնվազն մեկ գոլ։ Այս ցուցանիշով ռեկորդը նույնպես պատկանում է մադրիդցիներին (35 խաղ), որը սահմանվել է 2016-ից 2017 թվականներին։

 Մբապեն իր առաջին հեթ-տրիկը գրանցեց «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ֆրանսիացուն դրա համար պահանջվեց 19 խաղ, Ռոնալդուին՝ նույնպես։ Հեթ–տրիկի գրանցելու համար «Ռեալից» ամենաքիչ խաղը պահանջվել է Վան Նիստելռոյին՝ 2:

Մբապեն «Ռեալ Մադրիդի» առաջին ֆուտբոլիստն է վերջին 8 տարում, ով հեթ-տրիկ է գրանցել արտագնա խաղում (վերջինը Մորատան էր՝ 2017 թվականին)։

Բելինգեմն այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում կատարել է իր 10-րդ ասիստը։

Ռ. Ասենսիոն Լա Լիգայում հաղթել է 12 վերին մենապայքարերից 13-ում (92.3%)։


Ամենակարդացված