«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ռեալի» եզրային պաշտպան Ֆերլան Մենդիի ծառայություններով:
Marca-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացուն դժվար է լինելու մրցակցելը մեկնարկային կազմում տեղ ստանալու համար: Այս հանգամանքը Մենդիին կարող է ստիպել փոխել ակումբային գրանցումը:
Նշվում է, որ նոր մրցաշրջանում Կառլո Անչելոտին նախապատվություն է տալու Անտոնիո Ռյուդիգերին ու Դավիդ Ալաբային:
Ամենայն հավանականությամբ, թուրինցիները կփորձեն Մենդիի տեղափոխությունը ձևակերպել վարձակալական հիմունքներով՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
Fanat, Realmadrid.am