Իտալիայի հավաքականի ու «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն հիշել է Մադրիդում անցկացրած տարիները:
«Երբ տեղափոխվեցի «Ռեալ», քաշս կարողացա նվազեցնել 12 կգ-ով: Այնուհետև եկավ Կանավարոն, ու այդ շրջանում գիրացա 14 կգ-ով:
«Ռեալի» հովանավորներից մեկը «Նուտելա» ընկերությունն էր ու յուրաքանչյուր ամիս 5 կգ շոկոլադ էր տալիս մեզ»:
Երկու խաղի ընթացքում երկու գոլի հեղինակ դարձա ու ինձ զգացի Մադրիդի արքա: Կապելոն ինձ փոխարինեց «Լիոնի» հետ հանդիպման առաջին կեսում, որից հետո վիճեցինք: Այնուամենայնիվ, պետք է շեշտեմ, որ շատ եմ սիրում նրան:
Կապելոն ինձ կազմից դուրս թողեց, ու 7 ամսվա ընթացքում 14 կգ-ով գիրացա: Նուտելա էի ուտում գդալով՝ միանգամից տարրայից»,- իտալացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կասանոն «Ռեալում» հանդես է եկել 2006-2007 թվականներին:
Fanat, Realmadrid.am