«Ռեալի» ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուսը գնահատել է Կիլիան Մբապեի մարզավիճակը, որն առաջին մարզումն է անցկացրել «Արքայական ակումբում»:
L'Equipe-ի լրագրող Անտուան Սիմոնոյի հաղորդմամբ՝ մասնագետը գովեստի խոսքեր է ասել ֆրանսիացուն լավ ֆիզիկական վիճակում թիմին միանալու համար: Նա դեռևս պետք է մեծ ծավալի աշխատանք կատարի, որպեսզի զգա ֆիզիկական ամբողջ ծանրաբեռնվածությունը:
Մարզիչն անհատական ծրագիր է մշակել Մբապեի համար:
Fanat, Realmadrid.am