Հոդվածներ

Ալոնսոն 3 տրանսֆեր է պահանջել «Ռեալից»
30.04.2025
1228 0

Խաբի Ալոնսոն ցանկանում է, որ «Ռեալը» ձեռք բերի երկու խաղացող «Բայերից» և մեկին՝ «Ռեալ Սոսյեդադից»։

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, որը, ինչպես սպասվում է, ամռանը կփոխարինի Կառլո Անչելոտիին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում, արդեն ունի իր ցանկությունների ցուցակը։

AS-ի տեղեկություններով՝ բասկ մասնագետն «Արքայական» ակումբին առաջարկելու է ձեռք բերել երկու կիսապաշտպան՝ Մարտին Սուբիմենդիին՝ «Ռեալ Սոսյեդադից» և Ֆլորիան Վիրցին՝ «Բայերից»։

Ակումբը վաղուց հետևում է այս երկու խաղացողներին։ Սուբիմենդիի դեպքում «Ռեալը» ստիպված կլինի մրցել Լոնդոնի «Արսենալի» հետ, իսկ Վիրցի համար պայքարելու է նաև «Բավարիան»։ Սուբիմենդիի տեղափոխության արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո, իսկ Վիրցի համար «Բայերը» կպահանջի առնվազն 100 միլիոն։

Ալոնսոյի ցանկում երրորդ անունը կենտրոնական պաշտպան է՝ Գերմանիայի հավաքականի ներկայացուցիչ Ջոնաթան Տան, որը նախատեսում է լքել «Բայերը»՝ որպես ազատ գործակալ։ Տան ունի նախնական պայմանավորվածություն «Բարսելոնայի» հետ, սակայն կա ռիսկ, որ կատալոնական ակումբը չի հասցնի ժամանակին գրանցել նրա պայմանագիրը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված