• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լինեկերը՝ Արնոլդի մասին. «Մեծագույնները տեղափոխվում են «Ռեալ» կամ «Բարսա»

Հոդվածներ

Լինեկերը՝ Արնոլդի մասին. «Մեծագույնները տեղափոխվում են «Ռեալ» կամ «Բարսա»
31.12.2024
730 0

Գարի Լինեկերը իր կարծիքն է հայտնել Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի՝ Պրեմիեր Լիգան լքելու մասին։ 

26-ամյա պաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025-ի ամռանը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը մոտ է «Ռեալի» հետ համաձայնության հասնելուն։

«Դրա մեջ իմաստ կա։ Տրենտը շատ մոտ հարաբերությունների մեջ է Բելինգեմի հետ ու հիանալի կերպով կինտերգրվեր այդ թիմում։

Նրան մեծ հաջողություններ են սպասվում։ Այնտեղ չեն քննադատի պաշտպանությունում նրա խաղը, ինչպես դա մենք ենք անում։ Նա մեծ կորուստ կլինի «Լիվերպուլի» համար, բայց նրան ունեն Քոնոր Բրեդլիին, ով շատ լավ է իրեն դրսևորել։ 

Ինչպե՞ս կարելի է մերժել «Ռեալին»։ «Լիվերպուլը» հիանալի ակումբ է, բայց նոր մարտահրավեր է խաղալ այլ երկրում։ Ես նույնպես այդ որոշումը կկայացնեի։

Որքան էլ ուժեղ, հզոր ու հարուստ լինի Անգլիայի առաջնությունը, մեծագույն ֆուտբոլիստները միևնույն է տեղափոխվում են «Ռեալ» կամ «Բարսելոնա»։ Վերջին ժամանակներում միակ բացառությունը Հոլանդն է։

Տրենտին այնտեղ դուր կգա։ Այնտեղ կգնահատվեն նրա փոխանցումները։ Այժմ նա իր կարիերայի ծաղկման փուլում է։ Ես չէի քննադատի նրան». նշել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված