Relevo-ի փոխանցմամբ, «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման մտադրություններ ունի ամռանը ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան։
Ֆրանսիացին դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն մտածում է այդ ուղղությամբ։ Սաուդիան Արաբիայում մեկուկես տարի անցկացնելուց հետո 36-ամյա ֆուտբոլիստը կարծես հոգնել է ամենօրյան գրաֆիկից ու մարզումներից, հաշվի առնելով այն, որ այնտեղ մարզումները շոգի պատճառով անցկացվում են օրվա երկրորդ կեսին։
Թիմում ակնկալում են, որ Կարիմը կարիերան կավարտի 2026-ին, սակայն 2025-ին կարիերայի հնարավոր ավարտը վատ տարբերակ չեն դիտարկում։ Մի կողմից լավ հնարավորություն է գումար խնայելու, քանի որ Բենզեման բավական մեծ աշխատավարձ է ստանում, իսկ մյուս կողմից, նա միգուցե շարունակի ներկայացնել լիգան, բայց իմիջային կոնտեքստով։
Այս կերպ, եթե մոտ ապագայում Բենզեման իրեն կապում է Սաուդիան Արաբիայի հետ, ապա հետագայում նա իրեն տեսնում է «Ռեալում։ Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստն արդեն պայմանավորվել է ակումբի հետ՝ համաշխարհային դեսպանի հաստիքը լրացնելու համար։
Los Merengues, Realmadrid.am