Ռաուլ Ասենսիոն «Ռեալի» ակադեմիայում հայտնվել է 2017 թվականին: Մադրիդցիների սկաուտները նկատել էին նրան «Լաս Պալմասում» և համարել, որ նա Իսպանիայում այդ դիրքում ամենահեռանկարային ֆուտբոլիստներից է: Ասենսիոն հիանալի է տեսնում դաշտը և վերահսկում գնդակի ընթացքը, հասցրել է խաղալ նաև երկրի երիտասարդական թիմում:
Այսօր պարզ դարձավ, որ նա հայտնվել է «Ռեալի» հայտացուցակում, սակայն ընթացիկ մրցաշրջանում նրա ազգանունը մեկ անգամ չէ, որ շոշափվել է:
Ասենսիոն ակադեմիայի այն 4 ֆուտբոլիստներից է, որը մասնակցել է անչափահասի հետ սեռական բնութի տեսանյութի հրապարակմանը և տարածմանը:
Գործին ավելի տեղյակ անձինք պնդում են, որ 20-ամյա ֆուտբոլիստը միակ կասկածյալն է, որը բացակայում էր հանցագործության վայրից, քանի որ այդ պահին այլ վայրում էր գտնվում: Այնուամենայնիվ, Ասենսիոն դեռ կասկածվում է տեսանյութը տարածելու հարցում: