Հոդվածներ

Վան դեր Վարտ. «Ռյուդիգերը մի փոքր հիմար է»
19.04.2025
432 0

«Ռեալի» նախկին խաղացող Ռաֆայել վան դեր Վարտը մեկնաբանել է Անտոնիո Ռյուդիգերի խաղը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում՝ «Արսենալի» դեմ (1-2):

«Երբ ես խաղում էի Գերմանիայում, նա «Շտուտգարտում» էր։ Մի անգամ հարվածեց փորիս, և կարմիր քարտ ստացավ։ Գիտե՞ք՝ նա մի փոքր հիմար է։

Քանի դեռ հաղթում ես, ամեն ինչ զվարճալի է, բայց երբ պարտվում ես, ամեն ինչ լրիվ այլ է: Բոլորս էլ հիշում ենք խաղերը Էրլինգ Հալանդի հետ։ Ռյուդիգերը ցատկում ու խախտումներ էր կատարում։ Դրա շնորհիվ Հալանդը երկու խաղ բաց թողեց։ Դա լուրջ նշանակություն ունեցավ», – հոլանդացու խոսքը մեջբերում է Defensa Central-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» երկու խաղերի արդյունքում 1-5 հաշվով պարտվել էր «Արսենալին» և դուրս մնացել Չեմպիոնների լիգայից։

Fanat, Realmadrid.am






Ամենակարդացված