Հոդվածներ

El Chiringuito. Մբապեն համոզում է Օլիսեին տեղափոխվել «Ռեալ»
02.07.2026
220 0

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Մունդիալի ընթացքում փորձում է համոզել իր համերկրացի Մայքլ Օլիսեին տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ ԱԱ-ի ավարտից հետո Օլիսեն մտադիր է հանդիպում ունենալ «Բավարիայի» ղեկավարության հետ և քննարկել իր ապագան։ Այս մասին հայտնու է El Chiringuito TV-ն։

Ըստ աղբյուրի, Մբապեն վստահ է, որ Օլիսեն կուժեղացնի «Ռեալի» կազմը։ Ավարտված մրցաշրջանում նա «Բավարիայի» կազմում մասնակցել է 57 հանդիպման՝ դառնալով 25 գոլի ու 28 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել է ակումբի և Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված