«Բորնմութը» հետաքրքրված է «Ռեալի» պաշտպան Ֆրան Գարսիայի ծառայություններով։
Relevo-ի փոխանցմամբ, անգլիական ակումբ ցանկանում է 2025-ի ամռանը ձեռք բերել 25-ամյա պաշտապնի տրանսֆերային իրավունքները։
«Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան նախկինում աշխատել է Ֆրան Գարսիայի հետ «Ռայո Վալեկանոյում» և այժմ ցանկանում է կրկին իր թիմի կազմում տեսնել նրան։
Այդ տրանսֆերն իրագործելու համար առաջնային քայլը պետք է լինի ներկայիս ձախ պաշտպան Միլոշ Կերկեզի ծառայություններից հրաժարվելը։ Նա մեծ հավանականությամբ կլքի ակումբը ամռանը, քանի որ ԱՊԼ-ի մի շարք ակումբներ ցանկանում են նրան իրենց կազմում տեսնել։ Դրանց թվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Եթե դա տեղի ունենա, ակումբը կկենտրոնանա «Ռեալի» պաշտպանի տրանսֆերի վրա։ «Բորնմութը» հույս ունի, որ «Սերուցքայիններին» ամռանը կմիանա նաև Ալֆոնսո Դևիսը, և այդ պարագայում նրանք կդիտարկեն ձախ պաշտպաններից մեկից հրաժարվելու տարբերակը։
Նշվում է, որ Գարսիայի տեղափոխությունն իրագործելը անգլիական ակումբի համար հեշտ ու էժան չի լինելու, քանի որ ֆուտբոլիստը երջանիկ է մադրիդյան ակումբում, իսկ ակումբը մտաիդր չէ բաց թողնել նման ֆուտբոլսիտին ցածր գնով։
Los Merengues, Realmadrid.am