Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Բետիս» խաղից հետո
02.09.2024
1041 0

Իսպանիայի առաջնության 4–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ։

«Ռեալ Մադրիդը» Պրիմերայի 36 խաղում պարտություն չի կրել (26 հաղթանակ և 10 ոչ–ոքի): Սա ակումբի պատմության լավագույն անպարտելի շարքն է։

Մբապեն 21–րդ դարում «Ռեալի» 4–րդ ֆուտբոլիստն է, որը դուբլով է բացում գոլերի հաշիվը Լա լիգայում։ Ավելի վաղ դա հաջողվել է Ռոնալդուին, Չիչարիտոյին և Սեբալյոսին։

Սեբալյոսը 150–րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում։

«Բետիսի» դեմ առաջին խաղակեսում «Ռեալ Մադրիդը» 13 հարված է կատարել, սակայն գոլ չի խփել։ Սա Եվրոպայի թոփ 5 առաջնություններում վատագույն արդյունքն է ընթացիկ մրցաշրջանում՝ «Ատլետիկոյի» հետ միասին, որը նույն ցուցանիշը գրանցել էր «Էսպանյոլի» դեմ խաղում։

Մբապեին 24 հարված պահանջվեց, որպեսզի Լա լիգայում աչքի ընկնի «Ռեալ Մադրիդի» կազմում։


Ամենակարդացված